Շարունակվում է «Օբյեկտիվիզմը դպրոցականների համար» աննախադեպ մեգանախագիծը
01
Mar
Շարունակվում է «Օբյեկտիվիզմը դպրոցականների համար» աննախադեպ մեգանախագիծը
Շարունակվում է «Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետի համատեղ իրականացվող «Օբյեկտիվիզմը դպրոցականների համար» մեգանախագիծը։
Ծրագրի շրջանակներում հերթական այցը տեղի ունեցավ Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց։ Ծրագրին մասնակցեցին թվով քսանհինգ 10-րդ դասարանում սովորող աշակերտներ։
Ծրագրի ընթացքում ներկայացվեց ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետի գործունեությունը, «փիլիսոփայություն» մասնագիտության վերաբերյալ մանրամասներ։
«Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» ԳՀԿ ներկայացուցիչները անդրադարձան Օբյեկտիվիզմ փիլիսոփայության հակիրճ նկարագրությանը, Այն Ռանդի կյանքի և գործունեության վերաբերյալ մանրամասներին, ծավալվեց հետաքրքիր հարցուպատասխան։
Տեղի ունեցավ քննարկում Օբյեկտիվիզմի փիլիսոփայության արժեքների և սահմանված յոթ առաքինությունների շուրջ։ Աշակերտները բանավիճեցին Այն Ռանդի «The Nature of Government» հոդվածում ներկայացվող դրույթների շուրջ, իրենց տեսակետերը հիմնավորեցին փաստերով։
Ծրագրի ավարտին մասնակիցները գրեցին նաև էսսեներ՝ անդրադառնալով մեր օրերում կարևորություն ունեցող մի շարք փիլիսոփայական հարցերի և թեմաների։
0 comments