Ո՞վ էր Այն Ռանդը
Այն Ռանդը վիպասան և փիլիսոփա էր, ում հեղափոխական փիլիսոփայությունը՝ Օբյեկտիվիզմը, կարող է ձեզ կյանքը փոխող ուղղություն առաջարկել երջանկության, նպատակի և կյանքի իմաստի ձգտման մեջ:
Այն Ռանդը վիպասան և փիլիսոփա էր, ում հեղափոխական փիլիսոփայությունը՝ Օբյեկտիվիզմը, կարող է ձեզ կյանքը փոխող ուղղություն առաջարկել երջանկության, նպատակի և կյանքի իմաստի ձգտման մեջ:
Այն Ռանդը ծնվել է Ռուսաստանում 1905 թ-ին: Նա ապրել է 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, և տեսել է ինչպես է իր կյանքը խաթարվում դրանից։ Նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1926 թ-ին, որտեղ սկսել է աշխատել որպես սցենարիստ՝ Հոլիվուդում։ 1936 թ-ին նա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Մենք՝ ողջերս», որին հաջորդել են հրատարակչական այլ մեծ հաջողություններ, ինչպիսիք են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը պարզեց թևերը»: Որպես գրող իր աշխատանքի միջոցով նա զարգացրել է իր սեփական օբյեկտիվիզմի փիլիսոփայությունը, որպեսզի նկարագրի իդեալական մարդուն։
Այն Ռանդը ճանաչել է Արիստոտելին որպես կարևոր ազդեցություն ունեցող օբյեկտիվիզմի զարգացման իր գործում: Նա վարպետորեն հստակեցրել է իր փիլիսոփայությունը մի քանի գեղարվեստական գրքերի մեջ, որոնցից առավել ուշագրավ են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը պարզեց թևերը», ի թիվս այլոց: Նա նաև ընդլայնել է իր փիլիսոփայությունը և դրա կիրառությունները մի քանի ոչ գեղարվեստական գրքերում, ինչպիսիք են «Եսասիրության առաքինությունը», «Կապիտալիզմ. անհայտ իդեալը» և շատ ուրիշներ:
Ես գրել եմ «Շատրվանագլուխը», որպեսզի ցույց տամ, թե իրականում ինչ է նշանակում այդ իդեալը և որտեղ պետք է կանգնենք, եթե ցանկանում ենք հաղթել:
Այն Ռանդի նամակները – 1943 թ
Որպես գրող՝ Այն Ռանդը լայն ճանաչում ձեռք բերեց 1943 թ-ին «Շատրվանագլուխը» վեպի հրատարակմամբ։ Նրանից յոթ տարի է պահանջվել Շատրվանագլուխը գրելու համար: Ռանդը Շատրվանագլուխը ավարտել է 1942 թ-ի դեկտեմբերի 31-ին, և այն լույս է տեսել 1943 թ-ի մայիսին:
Սկզբից մինչև հրապարակում նրան այն տևել է մոտ ինը տարի: 1948 թ-ին այն վաճառվել է մոտավորապես 400,000 օրինակով։ Այնուհետև շարունակել է դրան New American Library թղթե տպագրությունը, և Շատրվանագլուխը շարունակել է վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակով: Շատրվանագլուխը Այն Ռանդին բերել է համբավ և ֆինանսական ապահովություն: 1943 թ-ին նա վեպի կինոտարբերակի իրավունքները վաճառել է «Warner Bros.»-ին։
Այն Ռանդը սկսել է աշխատել իր մագնում օպուսի վրա 1946 թ-ից: Վեպի գաղափարը ծագել է ընկերուհու հետ հեռախոսազրույցի ժամանակ, երբ նա ասել է, որ Ռանդը պարտավոր է իր ընթերցողներին արվեստի գործեր գրել իր փիլիսոփայության մասին: Ինչին գրողը պատասխանել է. «Իսկ եթե ես գործադու՞լ անեի. Իսկ եթե աշխարհի բոլոր ստեղծագործ ուղեղները գործադուլ անե՞ն»։ Փիլիսոփան նպատակ ուներ գրել մի վեպ, որը ցույց կտար, թե աշխարհը որքան կարիք ունի ստեղծագործողների և ինչ կլինի առանց նրանց։
«Ատլանտը պարզեց թևերը» հրատարակվել է 1957 թ-ին «Random House»-ի կողմից՝ 100,000 տպաքանակով։ Չնայած բացասական ակնարկների զգալի թվին, գիրքը դարձել է միջազգային բեսթսելլեր։
Այս վեպը դարձել է Այն Ռանդի վերջին ավարտված գործը: Հրապարակումից հետո նա կենտրոնացել է օբյեկտիվիզմի մասին փիլիսոփայական աշխատությունների վրա։